Նոր սիրային եռանկյունի` Կարեն Ասլանյանի, Ժաննա Բուտուլյանի և Մարիամ Ալեքսանյանի մասնակցությամբ

 

 

Այս օրերին բուռն քննարկվում է դերասան Կարեն Ասլանյանի և դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հնարավոր սիրային կապը, քանի որ դերասանը լուսանկար էր հրապարակել Մարիամի հետ և մակագրել` «Գաղտնիք»։ Սա ենթադրությունների տեղիք էր տվել, որ Կարենն ու Մարիամը միասին են, մինչդեռ դերասաններին միավորել էր մեկ այլ գաղտնիք։

 

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ դերասանները նկարահանվում են «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալում։ Նկարահանումներն այսօր են մեկնարկել, թեև ստեղծագործական թիմն առայժմ փորձում է փակ պահել նոր նախագծի մասին տեղեկությունները։

 

Կարենն ու Մարիամը մարմնավորում են նոր հեռուստասերիալի հերոսներին։ Նախագծում նկարահանվում է նաև Ժաննա Բուտուլյանը։ Սերիալի շրջանակում սիրային եռանկյունի է ձևավորվում Մարիամի, Կարենի և Ժաննայի միջև։

 

Ի դեպ, ավելի վաղ Ժաննան էլ էր ակնարկել նոր նախագծի մասին` Ինստագրամի իր էջում հրապարակելով լուսանկար Կարենի հետ և մակագրելով. «Սիրելի հեռուստադիտողներ, դուք մեզ ընկալել եք իբրև քույր և եղբայր, իսկ պատրա՞ստ եք մեզ տեսնել այլ կարգավիճակում»։

 

Be the first to comment on "Նոր սիրային եռանկյունի` Կարեն Ասլանյանի, Ժաննա Բուտուլյանի և Մարիամ Ալեքսանյանի մասնակցությամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ