Սև ծովում լողալն արգելված է. փոթորիկ է մոտենում ափերին

Վրաստանի սևծովյան ափերին կարմիր դրոշակներ են տեղադրվել. փոթորիկ է սպասվում: Այս մասին հայտնում «Sputnik Վրաստան» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամլո հաղորդագրությունը:

«Սև ծովի ափերին 5 բալանոց փոթորիկ է սպասվում: Մենք անմիջապես համապատասխան միջոցառումներ ենք իրականացրել: Բոլոր ափամերձ շրջաններում կարմիր դրոշներ են տեղադրվել, ինչը նշանակում է, որ լողալն արգելվում է», — ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, փրկարարներն անձամբ են տեղեկացնում հանգստացողներին վտանգի մասին և խորհուրդ են տալիս զերծ մնալ արտակարգ իրավիճակներում հայտնվելուց:

Լողալ կրկին կթույլատրվի, երբ լողափին սպիտակ դրոշակներ հայտնվեն:

 

Be the first to comment on "Սև ծովում լողալն արգելված է. փոթորիկ է մոտենում ափերին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ