«Պետք չէ համակերպվել այն ամենի հետ, ինչ ունես, եթե դու երջանիկ չես». Ագնեսա Շահնազարյան

Արմենիա հեռուստաընկերության եթերում արդեն մեկնարկել է Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» բազմասերիանոց հեռուստանովելը: Նախագծում նկարահանվում է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, ով, ի դեպ, առաջին անգամ բացասական կերպարում է: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է Դիանա Գրիգորյանի հետ աշխատանքի, իր խաղընկերների, ինչպես նաև իր կերպարի առանձնահատկությունների մասին: 

 

 

«Գլխավոր հերոսի՝ մարզպետի կինն եմ, անունս կրկին Ագնես է: Ես գիտեմ իմ ամուսնու դավաճանությունների մասին և դժբախտ եմ: Նա ամեն ինչ ունի, բայց անձնական կյանքում երջանիկ չէ»,- պատմում է Ագնեսան:

 

 

Դերասանուհին հավանում է Դիանայի այն մտահղացումը, որ արդյունքում իր հերոսուհին չի մնալու դժբախտ կնոջ կարգավիճակում. «Այնպիսի լուծում է տվել, որ հետագայում այս կինն ինչ-ինչ բաներ կանի այս կարգավիճակից դուրս գալու համար, բայց այդ քայլերի մասին չեմ խոսի: Պարզապես պետք չէ համակերպվել այն ամենի հետ, ինչ ունես, եթե դու երջանիկ չես»:

 

Դերասանուհին նշում է, որ առաջին անգամ է խաղում բացասական կերպարում, չնայած իր պահվածքն ավելի շատ կյանքի իրավիճակներից է կախված. «Ինձ հաճելի է խաղալ բացասական դերում, քանի որ ես այն դերասաններից եմ, ով սիրում է բարդություններ և արգելքներ հաղթահարել, իսկ սա ինձ համար մի տեսակ արգելք է՝ միշտ դրական կերպարներից հետո անցնել բացասականի: Կարծում եմ՝ հեռուստադիտողի համար էլ է նորություն ինձ տեսնել բացասական կերպարում»:

Be the first to comment on "«Պետք չէ համակերպվել այն ամենի հետ, ինչ ունես, եթե դու երջանիկ չես». Ագնեսա Շահնազարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ