«Փաստ». Արսեն Թորոսյանի փոխարեն առողջապահության նախարար կնշանակվի Հարություն Քուշկյանը

«Փաստ»-ի տեղեկություններով` Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում:

Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերին:

Թերթի ունեցած տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ և ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:

Ըստ ոլորտի մասնագետների՝ նա մեծ հարգանք է վայելում բժշկական համայնքում, և հույս կա, որ նրան կհաջողվի ոտքի կանգնեցնել Թորոսյանի ու վերջինիս կադրերի կողմից խորը անդունդ գլորվող առողջապահական համակարգը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

https://www.tert.am/am/news/2018/10/31/past/2832216

Be the first to comment on "«Փաստ». Արսեն Թորոսյանի փոխարեն առողջապահության նախարար կնշանակվի Հարություն Քուշկյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*