Ինչ գույնի հագուստ կրել Ամանորին՝ ըստ Կենդանակերպի նշանի

2018-ը դիմավորելուց առաջ յուրաքանչյուրս պետք է նախօրոք և լավ պատրաստվի: Իսկ որպեսզի չսխալվենք հագուստի ընտրության հարցում, կարող ենք ականջ դնել աստղերի հուշումներին:

Խոյ

Ոչ մի դեպքում չի կարելի կրել մանուշակագույն հագուստ, ընտրեք կարմիրի, կապույտի կամ նարնջագույնի վառ երանգներից մեկը:

Ցուլ

Խորհուրդ չի տրվում կրել կարմիր գույնի հագուստ, դրա փոխարեն կրեք բաց կանաչ, երկնագույն, նարնջագույնի կամ դեղինի ինչ-որ երանգ:

Երկվորյակ

Իդեալական են մանուշակագույնի կամ նարնջագույնի երանգները, իսկ այ կանաչից հեռու մնացեք:

Խեցգետին

2018-ը խորհուրդ է տրվում դիմավորել ոլոռի գույնին մոտ երանգի հագուստով:

Առյուծ

Դուք ուշադրության կենտրոնում կլինեք սևի հետ համադրված ալ կամ ոսկեգույն զգեստով, իսկ այ սպիտակն այդ օրվա համար չէ:

Կույս

Խորհուրդ է տրվում Ամանորը դիմավորել սպիտակ կամ կանաչ հագուստով:

Կշեռք

Հիանալի կլինեն պաստելային երանգները:

Կարիճ

2018-ը դիմավորեք արծաթագույն զգեստով:

Աղեղնավոր

Լավագույն տարբերակը կլինեն բորդոյի կամ մուգ կապույտի երանգները:

Այծեղջյուր

Խորհուրդ է տրվում ընտրել սև կամ մոխրագույն հագուստ և համադրել այն դեղին աքսեսուարներով:

Ջրհոս

2018-ը հարկավոր է դիմավորել մանուշակագույնի կամ կապույտի երանգների մեջ:

Be the first to comment on "Ինչ գույնի հագուստ կրել Ամանորին՝ ըստ Կենդանակերպի նշանի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ