Արդեն երկար տարիներ է՝ Նոր տարին դիմավորում եմ աշխատավայրում. Սուրեն Առուստամյան

Life.panorama.am-ն ամանորյա զրույց է ունեցել դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանի հետ:

Սուրեն, տարին մոտենում է իր ավարտին, ուստի նախ կցանկանամ մեզ հետ կիսվեքՁեզ համար տարվա գլխավոր ձեռքբերումներով եւ կորուստներով:

Տարվա ձեռքբերումը համարում եմ աշխատանքային հաջողություններս: Կորուստներ չեմ ունեցել, ինչը եւս ձեռքբերում է:

Ինչպես նշեցիք, 2017-ին աշխատանքային ակտիվ կյանք ունեցաք, կա՞ մի բան, որիմասին մտածում էիք, բայց այդպես էլ չիրականացավ:

— Ամեն տարի մտածում եմ թատրոնում աշխատելու մասին, բայց, ցավոք, չի ստացվում: Հուսամ՝ հաջորդ տարի կհաջողվի:

Սուրեն, ամեն Ամանորին մեզնից յուրքանչյուրը էլ  ավելի բուռն կյանքի մասին է մտածում: Մենք պլաններ ենք գծում գալիք տարվա հետ ու հավատում դրանցիրականացմանը: Հիմա ի՞նչի մասին եք երազում կամ մտածում, որ կցանկանաք դաՁեզ հետ կատարվի 2018- ին:

Մտածում եմ նոր՝ ավելի մեծ ու հարմարավետ տուն ունենալու մասին, հուսամ կստացվի իրականացնել դա: Բայց առաջին հերթին ուզում եմ, որ ինձ համար սիրելի ու հարազատ մարդիկ առողջ լինեն ու միշտ կողքիս:

Նոր տարին ընտանեկան տոն է, հատկապես, եթե տանը կան երեխաներ, բայցգիտեմ նաեւ, որ Ձեր աշխատանքի բնույթն այնպես է, որ աշխատում եք նաեւԱմանորին: Ինչպե՞ս եք անցկացնելու այս տարի, Նոր տարվա գիշերը կլինեքերեխաների եւ կնոջ կողքին, թե աշխատավայրում:

— Այո, արդեն երկար տարիներ է՝ Նոր տարին դիմավորում եմ աշխատավայրում: Բայց դեկտեմբերի 31-ին հաջորդող օրերն արդեն աշխատում եմ ընտանիքիս հետ լինել:

—  Ամանորի գեղեցիկ մասն ապահովում են նվերները: Այս առումով Ձեր տանը հատուկավանդույթներ կա՞ն: Ի՞նչ եք պատրաստվում նվիրել կնոջն ու երեխաներին:

— Անշուշտ նվերներ կլինեն, բայց որպեսզի չկոտրեմ անակնկալի սպասումը, չեմ բացահայտի, թե ինչ եմ նվիրելու:

—  Ի դեպ՝ Ձմեռ պապը երեխաների ամենասիրելի պապիկն է: Երեխաներն արդեն նրաննամակ գրե՞լ են, տեղադրե՞լ են տոնածառը, առհասարակ, այժմ Ձեր տանը ի՞նչիրավիճակ է տիրում:

Ձմեռ պապիկի նամակը մեր տանն արդեն բանավոր է անցկացվում: Երեխաներս ասում են իրենց ցանկությունների մասին, իսկ Ձմեռ պապն այն իրականություն կդարձնի Ամանորի գիշերը: Տոնածառը դեռ չենք զարդարել իմ գերզբաղվածության պատճառով, հավանաբար մոտ օրերես ես ու տղաս կզբաղվենք այդ հարցով:

—  Սուրբ Ծնունդը աշխարհում ավելի շատ է կարեւորվում քան Ամանորը, բայց հայերս այն ավելի քիչ ոգեւորությամբ ենք նշում: Ինչն, իհարկե, շատ սխալ է:Հետաքրքիր է՝ ի՞նչ դեր ունի այդ տոնը Ձեր ընտանիքում:

— Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է եւ սիրում եմ այն անցկացնել բացառապես ընտանիքիս հետ: Այդ տոնը մեզ համար մեծ խորհուրդ ունի:

—  Սուրեն, կարող եք Ձեր շնորհավորանքը հղել՝ տոներին ընդառաջ:

— Շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ, որ այս տարի հավատարիմ մարդիկ շատ լինեն մեր կյանքում: Բոլորիս առողջություն, եւ թող ամենակարեւորը սահմանին խաղաղ ու արեւոտ լինի:

 

Be the first to comment on "Արդեն երկար տարիներ է՝ Նոր տարին դիմավորում եմ աշխատավայրում. Սուրեն Առուստամյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ