Հայաստան է այցելում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում հրապարակված գրառման մեջ:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Ազգությամբ շվեյցարացի Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հուլիսից։

http://www.tert.am/am/news/2018/09/04/Thomas-Greminger/2781175

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *