Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասեքսի դքսուհու տիտղոսը, սպասում են իրենց առաջնեկին, հայտնում է Քենսինգթոնյան պալատի Twitter-ի պաշտոնական էջը:

Հիշեցնենք, որ Հարին և Մեգանը պսակադրվել էին այս տարվա մայիսին:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ երիտասարդ զույգի փոքրիկը լույս աշխարհ կգա 2019 թվականի գարնանը:

Նշենք, որ այսօր ամուսինները ժամանել են Ավստրալիա: Արքայազնի ու դքսուհու արտասահմանյան ուղևորությունները կտևեն 16 օր, որոնց ընթացքում նրանք կմասնակցեն Նոր Զելանդիայում, Ֆիջիում և Տոնգայում 76 տարբեր միջոցառումների:

 

https://www.tert.am/am/news/2018/10/15/harry-megan/2819201

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *